Այն, որ սա ոչ թե օլիմպիական խաղեր են, այլ մի շարք երկրների կողմից կազմակերպված ու օլիմպիական սկզբունքներին հակասող բաց առաջնություն, պարզ էր դեռ սկզբից:
Տաբեր պատրվակներով խաղերին մասնակցելու իրավունք չտվեցին աշխարհի ուժեղագույն այնպիսի սպորտսմեններին, ինչպիսիք են Մուսա Եվլոևն ու Աբդուլռաշիդ Սայդուլաևը :
Իսկ բացման արարողության ժամանակ Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիք»-ը ծաղրելով, Քրիստոսի ու առաքյալների փոխարեն տրանսվեստիտներին պատկերելով, կազմակերպիչները գերազանցեցին իրենք իրենց:
Ի դեպ, այս այլանդակության դեմ ես դեռ չեմ լսել քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի խոսք:
Փոխարենը լսել եմ Իրանի հոգևոր առաջնորդի, Թուրքիայի նախագահի ու Պոլսո Հայոց Պատրիարք՝ արքեպիսկոպոս Մաշալյանի խոսքերը:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ